շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վարչապետը և պաշտպանության նախարարը այդ որոշմանը հանգել են վերլուծությունների հիման վրա․ ՊՆ փոխնախարարը՝ ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում անելու առաջարկը մերժելու մասին

Վարչապետը և պաշտպանության նախարարը այդ որոշմանը հանգել են վերլուծությունների հիման վրա․ ՊՆ փոխնախարարը՝ ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում անելու առաջարկը մերժելու մասին

Զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, որովհետև այդ հարցը գտնվում է քաղաքական դաշտում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու առաջարկից ՀՀ-ի հրաժարվելուն: Նա նշեց, որ ՀՀ վարչապետը և պաշտպանության նախարարը այդ որոշմանը հանգել են վերլուծությունների հիման վրա։

Խոսելով ՊՆ-ում ՀՀ իգական սեռի քաղաքացիների կամավոր ծառայություն անցնելու նախագծի նպատակահարմարության մասին՝ փոխնախարարը ասաց․

«Դրա պատճառներից մեկը հանդիսացել է կանանց ակտիվությունը մարտական հրաձգության դասընթացներին, մեծ պատասխանատվությամբ և գոհունակությամբ են ներկայացել ու դրական արդյունքներ գրանցել։ Ի ուրախություն մեզ կանանց կոմղից ակտիվություն կա ՊՆ-ում և ծառայելու և ԶՈՒ-ին իրենց դրական լուման ներդնելու առումով»։

Անդրադառնալով չեզոք գոտում գտնվում զինծառայողների աճյունները վերադարձնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, փոխնախարարը ասաց․

«Սեպտեմբերյան վերջին պատերազմի հետևանքով մենք ունեցել ենք 224 զոհ, որոնց աճյունները ամփոփվել են և ունենք 3՝ գտնվելու վայրը անհայտ զիծառայողներ, որոնց հստակ գտնվելու վայրը պարզելու և մարմինները դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։ Ամեն ինչ արվում  է՝ ընդհուպ ադրբեջանական կոմղի հետ բանկացություններ վարելը»։

Հարցին՝ ՊՆ-ն ունի՞ հետախուզական տվյլաներ Ադրբեջանի կողմից որևէ ռազմական ագրեսիա սկսելու վերաբերյալ, Արման Սարգսյանը ասաց․

«ՊՆ-ն ամեն ինչ անում է, որ հնարավոր ագրեսիայի դեպքում հնարավոր դիմակայում տեղի ունենա և մենք կարողանանք խնդիրներ լուծենք, բայց այսօր էլ տարածաշրջանում լարվածության աճ կա, վերջին շրջանում մենք չոնք ունեցել մի օր, որ ընդհանուր լարվածության ֆոնը պահպանված չլինի»։

  • Կիսվել: