չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարչապետն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին

Վարչապետն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։

Կառավարության ղեկավարն անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է նվերներով և մաղթել խաղաղ ծառայություն։

 

  • Կիսվել: