ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարչապետին են ներկայացվել ԶՈՒ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցները

Վարչապետին են ներկայացվել ԶՈՒ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս: Այս մասին տեղեկանում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հեըտ կապերի վարչությունից:

Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցները:

Դրանց թվում են եղել «ՏՈՐ-Մ2ԿՄ» զենիթային հրթիռային համալիրները, հրամանատարի և օպերատորի ավտոնոմ վարժասարքերը, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, ջոկի շարժական կառավարման մեքենաները և այլ համակարգեր:   

Վարչապետը կարևորել է ԶՈՒ նորագույն տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել, որ դրանք կրելու են հետևողական և շարունակական բնույթ:

 

  • Կիսվել: