չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարչապետի երեկվա ընդունելությունը զոհված զինծառայողների ծնողներին՝ մարդկային էր, անկեղծ․ իրավապաշտպան

Վարչապետի երեկվա ընդունելությունը զոհված զինծառայողների ծնողներին՝ մարդկային էր, անկեղծ․ իրավապաշտպան

Վարչապետի երեկվա ընդունելությունը զոհված զինծառայողների ծնողներին՝ մարդկային էր, անկեղծ, նույնիսկ հոգատարություն կար, գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Ընդունելությունն այնպիսին էր, ինչպես վայել է քաղքակիրթ և մարդկային երկրին: Սա է այն օրինակը, որով պետք է առաջնորդվեն իրավապահ մարմիններն ու այս դեպքում Պաշտպանության նախարարությունը, որոնք արդեն տասնամյակներ, մեղմ ասած մերժում են, թե իրավական և թե մարդկային լուծումները»,- գրում է նա։

Ըստ իրավապաշտպանի՝ հանդիպումից հետո ֆեյսբուքում հայտնված այն գրառումները, ըստ որոնց հեղինակների, օրենքից դուրս են հարցի լուծումները,  դեմագոգիա են: 

«Եթե այսպես կլուծվի հարցը, ուրեմն այս պահի լուծումը սա է, քանի դեռ չի լուծվել հիմնական հարցը: Իրավապահները պիտի սովորեն օրենքի հիմքում դնել մարդկայինը, ապա առաջնորդվեն օրենքով: Օրենքը մարդու համար է: Եթե մինչև հիմա ձեր օրենքը չի գործել, ուրեմն սա է լուծումը: Ծնողները հեռացան բավարարված, մնում է առաջարկվածն իրականություն դառնա: Կարևոր մի բան էլ.հեռանալուց առաջ Նանա Մուրադյանն ասաց.<Պարոն վարչապետ գոնե տարին մեկ անգամ հիշեք մեր որդիներին...>: Սա իմ ասած մարդկայինն է և վարչապետը պետք է մտածի սրա մասին»,- մասնավորապես ասված է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: