ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բանակում վարակվածների մեջ կան թոքաբորբով հիվանդներ. պաշտպանության փոխնախարար

Բանակում վարակվածների մեջ կան թոքաբորբով հիվանդներ. պաշտպանության փոխնախարար

Զինված ուժերում կորոնավիրուսով հիվանդների շրջանում ծանր դեպքեր չկան, հիվանդացածների մոտ մեծ մասամբ անսիմպտոմ դեպքեր են: Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Տիգրան Բալայանը:

«Բավական լավ են, այս առավոտվա դրությամբ, եթե ոչ բոլորը, ապա մեծ մասն անսիմպտոմ է անցնում, կան թոքաբորբով դեպքեր, բայց ծանր, ծայրահեղ դեպքեր չունենք»,- ասել է Բալայանը:

Խոսելով մահացու հրազենային վիրավորում ստացած զինվորի դեպքի առնչությամբ կատարված գործողությունների մասին՝ պաշտպանության փոխնախարարն ասաց․

«Ինչ-որ հայտարարվել է, դրանից ավելի բան չեմ կարող ասել, քրգործը հարուցվել է սպանության հոդվածով, ցանկացած տեղեկություն, որին տիրապետում եմ, հանդիսանում է նախաքննական գաղտնիք, դրա բացահայտման չափը կարող է բացահայտել քննչական կոմիտեն»,- նշել է ՊՆ փոխնախարարը:

Բալայանը նաև հայտնեց, որ բանակում տեսակցությունները շարունակում են արգելված մնալ, իսկ ծնողները բավականին ըմբռնումով են մոտենում դրան․

«Մեզ հասած տեղեկություններով, այդ մասով ծնողներից որևէ բողոք չունենք։ Յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի, որ տեսակցությունը սահմանափակելն առաջին հերթին բխում է զինծառայողի շահերից»։

 

 

  • Կիսվել: