շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահագն Ասատրյանը՝ հետմահու ՀՀ Ազգային հերոս. նախագահը ստորագրել է հրամանագիրը

Վահագն Ասատրյանը՝ հետմահու ՀՀ Ազգային հերոս. նախագահը ստորագրել է հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասված է հրամանագրում:

  • Կիսվել: