հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վաղարշարկ Հարությունյանն ու Արշակ Կարապետյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից. Պաշտոնական

Վաղարշարկ Հարությունյանն ու Արշակ Կարապետյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից. Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 131-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը.
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:

Նախագահը մեկ այլ հրամանգիր է ստորագրել Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.

Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:

  • Կիսվել: