ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ ՊՆ նախարարը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ հանդիպմանը նշել է կարևոր նշանակության հարցերը

ՀՀ ՊՆ նախարարը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ հանդիպմանը նշել է կարևոր նշանակության հարցերը

Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի  գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած  պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը:

  • Կիսվել: