ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վաղարշակ Հարությունյանը Պաշտպանության կոմիտեի կենտրոնական ապարատի անդամներին պատվոգրեր և գերատեսչական մեդալներ է հանձնել

Վաղարշակ Հարությունյանը Պաշտպանության կոմիտեի կենտրոնական ապարատի անդամներին պատվոգրեր և գերատեսչական մեդալներ է հանձնել

Մայիսի 7-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակին:

Պաշտպանության կոմիտեն՝ 1991 թվականի մայիսի 4-ին ձևավորված ռազմական ղեկավարման մարմինը, դարձավ ազգային բանակի կազմավորման կարևոր հիմնասյուներից մեկը: Հայ ժողովրդի համար բախտորոշ և ծանրագույն ժամանակահատվածում Պաշտպանության կոմիտեն ստանձնեց մի շարք կարևոր գործառույթներ՝ կամավորականների հավաքագրում, ինքնաբուխ ձևավորվող պաշտպանական ջոկատների գործողությունների համակարգում, զենք-զինամթերքի արտադրության կազմակերպում, սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովում և այլն: Պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992 թվականի փետրվարի 16-ը:

Բարձր գնահատելով կոմիտեի անդամների ներդրած ավանդը բանակաշինության գործում՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, կառույցի կազմավորման 30-ամյակի առթիվ, Պաշտպանության կոմիտեի կենտրոնական ապարատի անդամներին հանձնել է պատվոգրեր և գերատեսչական մեդալներ:

 

  • Կիսվել: