ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել. ՊՆ

Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը նույնպես Պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ 

Նախագահականից հայտնեցին, որ ստացել են Վաղարշակ Հարությունյանի և Արշակ Կարապետյանի ազատման միջնորդություները։

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը 2020 թվականի օգոստոսի 18-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ին` ՀՀ պաշտպանության նախարար:

 

  • Կիսվել: