երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Շվեդական կողմի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտադրել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը, անդրադարձել Արցախում խաղաղապահ առաքելությանը, անվտանգության ապահովման և հումանիտար հարցերի:

Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա
սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր:

  • Կիսվել: