երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ սահմանապահ ծառայության տնօրենը քննարկել են համագործակցության հետ կապված հարցեր

Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ սահմանապահ ծառայության տնօրենը քննարկել են համագործակցության հետ կապված հարցեր

Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ։

ՊՆ-ից հայտնում են, որ քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

 

  • Կիսվել: