ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Եռաբլուր»

Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Եռաբլուր»

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը բարձրաստիճան զինվորականների և ԵԿՄ վարչության անդամների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի և հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:

 

  • Կիսվել: