երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուզում ենք խնդրել, որ ՊՆ-ում մի փոքր շարժվեն, այն գործողությունները, որ մենք ենք անում, իրենք անեն. զոհված զինծառայողի հայր

Ուզում ենք խնդրել, որ ՊՆ-ում մի փոքր շարժվեն, այն գործողությունները, որ մենք ենք անում, իրենք անեն. զոհված զինծառայողի հայր

Այսօր անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ զոհված զինծառայողներից մեկի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք բոլորն էլ գիտակցում են, որ դեռ կան մնացած դիակներ, ուստի իրենք ՊՆ-ին խնդրում են, որպեսզի ավելի ինտենսիվ բանակցություններ վարեն կողմերի հետ՝ դիակները վերադարձնելու ուղղությամբ:

Զինծառայողի հայրը նշեց. ՛՛Ցանկանում ենք հանդիպել պաշտպանության նախարարի հետ, մեր պահանջները ներկայացնենք եւս մեկ անգամ, խնդրենք, որ այն գործողությունները, որ մենք ենք անում, մի փոքր շարժվեն, իրենք անեն։ Մենք ծնողներով այս գործընթացը բերեցինք, հասցրեցինք այս փուլին, գոնե 1400-ին մոտ մարմիններ դուրս բերեցինք պատերազմից հետո, բայց հիմա անհետ կորածների հետ կապված տարբեր խնդիրներ կան, որոնք կարող ենք լուծել։

Դա ԱԳՆ աշխատանքն է, բայց մենք ծնողներով ենք եկել, հասել դրան, որ առաջարկներ ենք անում։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ այնտեղ դեռ ունենք դիակներ, եւ Աստված չանի տվյալ հրամկազմի համար, որ այդ դիակները չհանենք։ Ուզում ենք խնդրել, որ ավելի մեծ թափով բանակցություններ սկսեն մյուս կողմերի հետ, որ այս բանակցությունները ավելի արագ ընթանան՛՛:

 

  • Կիսվել: