շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուշ գիշերը հակառակորդը Ջերմուկի ուղղությամբ առաջ է եկել. լավագույն ռազմավարական բարձունքն արդեն նրանց ձեռքում է. Հոխիկյան

Ուշ գիշերը հակառակորդը Ջերմուկի ուղղությամբ առաջ է եկել. լավագույն ռազմավարական բարձունքն արդեն նրանց ձեռքում է. Հոխիկյան

Երեկ ուշ գիշեր հակառակորդը Ջերմուկի ուղղությամբ առաջ է եկել. լավագույն ռազմավարական բարձունքն արդեն նրանց ձեռքում է։ Այս մասին հայտնել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կա քաղաքական որոշում՝ որևէ ադրբեջանցու չգերեվարել, որևէ ադրբեջանցու նկատմամբ չիրականացնել որևէ պատժիչ գործողություն։ Չի խոսվում այն մասին, որ երեկ ուշ գիշեր առաջ են եկել և լավագույն ռազմավարական բարձունքն արդեն նրանց ձեռքում է` Ջերմուկի վերևում: Չի բացառվում, որ առաջիկա օրերին Նախիջևանի հատվածում ևս առաջ կգան՛՛:

Հոխիկյանը նաև տեղեկացրել է, որ թեև Ջերմուկում Ադրբեջանն այսօր տիրացել է Ալ լճերին, որոնք մեզ համար կյանքի արժեք ունեն, բայց դրանից ներքև Որոտան գետի ակունքն է, որը դեռևս մեր հսկողության տակ է: ՛՛Եթե այսպես շարունակվի, այն նույնպես կանցնի Ադրբեջանի հսկողության տակ՛՛,-ասել է լրագրողը:

Խոսելով դրա վտանգների մասին՝ Հոխիկյանը նշել է. ՛՛Եթե դա տեղի ունենա, և Որոտանի ակունքն ամբողջությամբ անցնի հակառակորդի հսկողության տակ, ես ձեզ վստահեցնում եմ՝ Որոտան գետը շատ արագ կցամաքի, որովհետև ջրային պաշարներն ուղղելու են Քաշաթաղի կողմը, այնուհետև՝ դեպի Ադրբեջան՛՛:

 

  • Կիսվել: