հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ունենք 520 կմ բնագիծ, որտեղ դիրքավորված զորքեր կան. ԱԱԾ փոխտնօրեն

Ունենք 520 կմ բնագիծ, որտեղ դիրքավորված զորքեր կան. ԱԱԾ փոխտնօրեն

Ունենք 520 կմ բնագիծ, որտեղ դիրքավորված զորքեր կան: Այս մասին ասյօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:

Մելքոնյանը հայտնեց, որ ամբողջ բնագծով և՛ հայկական կողմից, և՛ ադրբեջանական կողմից դիրքավորված են զորքերը: 

«Բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ: Դրա վերաբերյալ պետք է երկու պետության մեջ ժամանակի ընթացքում, երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն ստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել, քննարկման առարկա դարձնել այդ հարցը, արդեն կմոտենան դելիմիտացիային, դեմարկացիային: Այն ժամանակ մեր սահմանն ավելի հստակ կլինի»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակին, նա նշեց, որ լինելու է սահմանային շերտ, որտեղ շփումը բացառվելու է․

«Չենք կարող ասել, որ անվտանգ է, եթե այս պահին դելիմիտացիա, դեմարկացիա չկա, պայմանագիր չկա: Ասել, թե միջադեպերը կանխված են ու կկանխվեն, դա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է»:

  • Կիսվել: