ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ունենք 49 զոհ և այս թիվը ցավոք վերջնական չէ․ Նիկոլ Փաշինյան

Ունենք 49 զոհ և այս թիվը ցավոք վերջնական չէ․ Նիկոլ Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում  ներկայացնում է սահմանային իրավիճակը

«Կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել ՀՀ 4 ուղղությամբ` հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել։ Ունենք ՊՆ կողմից հաստատված 49 զոհ այս պահին։ Զոհերի թիվը ցավոք վերջնական չէ։ Մարտական գործողությունների ինտեսիվությունը նվազել է։

Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի, նոր հրապարակվի: Այս է պատճառը, որ նաեւ նախկին ցավալի փորձը հաշվի առնելով, մինչեւ վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի զոհված լինելու վերաբերյալ որեւէ տվյալ չի հրապարակվում: Մեր զինվորները կռվել են անձնվիրաբար, հերոսաբար: Պետք է ընդգծեմ, որ մրդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունը, ինքնիշխանությունը: Քանի դեռ կան նման մարդիկ, որոնք վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել, ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում , որ ՀՀ-ն ունի եւ կունենա ինքնիշխանություն, հայկական պետականությունը կլինի հարատեւ, եւ ՀՀ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար»,-ասաց նա:

 

  • Կիսվել: