հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները ՀՀ-ի ու Արցախի համապատասխան համակարգերի դիտարկման տիրույթում են. վերլուծաբան

Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները ՀՀ-ի ու Արցախի համապատասխան համակարգերի դիտարկման տիրույթում են. վերլուծաբան

Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաստանի ու Արցախի համապատասխան համակարգերի դիտարկման տիրույթում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Տիգրան Աբրահամյանը:

Նա նշել է. ՛՛Ցանկացած ինքնաթիռի, ուղղաթիռի օդ բարձրանալը, տարբեր ուղղություններով շարժվելը ֆիքսվում է։ Հակառակորդի օդուժի՝սահմանից վտանգավոր հեռավորության վրա գտնվելու, սպառնալիք ստեղծելու պարագայում, ՀՕՊ համակարգերը ըստ նախապես հաստատված ընթացակարգերի, օպերատիվ քայլեր են ձեռնարկում՛՛։

Հիշեցնենք, որ avia.pro կայքը գրել էր, որ Թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա։

  • Կիսվել: