հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաստանի ու Արցախի դիտարկման տիրույթում են

Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաստանի ու Արցախի դիտարկման տիրույթում են

Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաստանի ու Արցախի համապատասխան համակարգերի դիտարկման տիրույթում են։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Ցանկացած ինքնաթիռի, ուղղաթիռի օդ բարձրանալը, տարբեր ուղղություններով շարժվելը ֆիքսվում է։

Հակառակորդի օդուժի՝սահմանից վտանգավոր հեռավորության վրա գտնվելու, սպառնալիք ստեղծելու պարագայում, ՀՕՊ համակարգերը ըստ նախապես հաստատված ընթացակարգերի, օպերատիվ քայլեր են ձեռնարկում»,- նշել է նա։

  • Կիսվել: