հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Թուրքիան փորձում է մտնել նաեւ Ռուսաստանի անվտանգության գոտիներ․ «Հայաստանի Հանրապետություն»

Թուրքիան փորձում է մտնել նաեւ Ռուսաստանի անվտանգության գոտիներ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Թուրքական F-16 կործանիչի  կողմից հայկական Սու-25 գրոհային ինքնաթիռի խոցումը նոր որակ հաղորդեց Ադրբեջանի հրահրած հերթական պատերազմին: Այդ հարվածը, ըստ էության, հակամարտությանը տվեց տարածաշրջանային բնույթ: Մյուս կողմից էլ հաստատեց Հայաստանի ու Արցախի հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է ռազմական բախման մեջ եւ նա է դրդել Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները:

Իրադարձությունների նման զարգացման դեպքում Արցախի կորուստն անհնարին է, քանի որ  ներկայիս Հայաստանի եւ Արցախի ռազմական ներուժի ու ժողովրդի ոգու առկայությամբ՝ դրա մասին նույնիսկ ավելորդ  է խոսելը, այն  ֆանտաստիկայի ժանրից է: Բախումը տարածաշրջանային հակամարտության վերածվելու դեպքում մյուս երկու հնարավոր զարգացումներից մեկը կլինի Ադրբեջանի, մյուսը՝ Թուրքիայի քայքայումը: Միանշանակ է, որ արցախյան պատերազմին տարածաշրջանային բնույթ տալու դեպքում այդ երկրների ժողովուրդները, տարածաշրջանում իրենց աջակցող մյուս ուժերի հետ, անմիջապես կօգտվեն իրավիճակից եւ կսկսեն իրենց անկախության պայքարը: Մուլտիէթնիկ թուրքական այս երկու պետություններում դրա համար կան բոլոր նախադրյալները»:

  • Կիսվել: