ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Թուրքական զենքի թնջուկ». իրականություն և առասպելներ Դավիթ Տոնոյանի և ՊՆ-ի "կապի" մասին Թուրքիային զենք մատակարարելու չեղած գործարքի հետ

«Թուրքական զենքի թնջուկ». իրականություն և առասպելներ Դավիթ Տոնոյանի և ՊՆ-ի "կապի" մասին Թուրքիային զենք մատակարարելու չեղած գործարքի հետ

Վերջին օրերին համացանցը ողողվեց մի տեղեկատվությամբ առ այն, որ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Մակար Ղամբարյանը զենքի առևտրով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի միջոցով զենք և զինամթերք են վաճառել դեպի Թուրքիա՝ Սիրիայում թուրքամետ ահաբեկիչներին մատակարարման համար։

InfoPort.am-ը պաշտպանության ոլորտում իր աղբյուրների միջոցով փորձեց պարզել շրջանառվող լուրերի իսկությունը` ինչ է եղել իրականում, շրջանառվող լուրերից, որն է առասպել, որը իրականություն:

Ինչպես ասում են` սկսենք սկզբից: Զենքի միջազգային առևտրով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը, ինչպես հայտնի է, այդ ոլորտում լայն գործունեություն է ծավալում Ղազախստանում և դեռ մի քանի տարի առաջ տվյալ երկրում բացում է գրասենյակ, որը իրականացնում է զենքի առևտրի հետ կապված գործարքներ:

Գործարքներից մեկով Գալստյանը 2016-17 թվերին ձեռք է բերում շատ մեծ քանակությամբ փամփուշտներ, որը վերավաճառում է աշխարհի ամենա տարբեր երկրներին: 2017 թվականի վերջին - 2018 թվականի սկզբին տվյալ գրասենյակը մեկ այլ Ղազախական ընկերությունից պատրոնների մեծաքանակ գնման առաջարկ է ստանում: Սակայն, երբ Գալստյանի ղեկավարած ընկերությունը, ուսումնասիրում է գործարքային առաջարկը, պարզում է, որ ղազախական տվյալ ընկերության ետևում կանգնած է Թուրքիան, և հրաժարվում է գործարքի կնքումից:

Հատկանշականը այն է, որ այդ ամբողջ պատմության հետ ոչ ժամանակագրական, ոչ իրավաբանական տեսանկյունից ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ոչ մի կապ ունենալ չէր կարող, թեկուզ այն պարզ պատճառով, որ նա նախարար է նշանակվել այդ ամբողջ պատմությունից հետո:     

Ինչպես նշում են մեր աղբյուրները, համացանցում հայտնված փաստաթղթերից միայն մեկն է իրական` թուրքական ընկերության փամփուշտներ գնելու մասին առաջարկի փաստաթուղթը:

Սակայն հակված չլինելով իրավիճակը ներկայացնել զուտ մեկ աղբյուրից InfoPort.am-ը դիմել է ղազախական կողմին տարածվող տեղեկությունների շուրջ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար: Ղազախական կողմի պատասխանը կներկայացնենք այն ստանալուն պես:

  • Կիսվել: