շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է. Հովհաննիսյան

Թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է. Հովհաննիսյան

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է.

«Ադրբեջանի բանակը կազմալուծված է, ավելի ճիշտ՝ թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է։ Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է, ինչ ծեծ է ուտում, ամբողջությամբ կազմալուծվել է։

Իրադարձությունների, փաստերի համադրումով հասկանալի է դառնում թե ինչ մասշտաբների մարդկային կորուստ ունի այս ահաբեկչական տանդեմը։ Պատերազմի սկզբի օրերին եթե հետևակի դիվերսիոն հարձակումներում ներգրավված էին 100-150 հոգի, ովքեր նաև ունեին գրեթե ժամանակակից զինվորական հանդերձանք, տեսքներից երևում էր, որ անցել են որոշակի պարապմունք և որոշակի պատրաստվածություն ունեն, ապա այսօր բոլորովին այլ պատկեր է։

10-15 հոգանոց, ահաբեկիչներին հատուկ հանդերձանքով (կիսատ-պռատ զինվորական հագուստ, գործողությունների ոչ ներդաշնակցություն և այլն), փաստում են, որ այն պատրաստվածներն այլևս ոչնչացված են և նոր, պատրաստություն չանցած ինչ-որ խմբեր են ներգրավել։ Ենթադրում եմ, որ դրանք արդեն Բաքվի բուծած ահաբեկիչներն են։

ԱԹՍ-ների առավելությունը օգտագործել միայն մարդ սպանելու համար, որպեսզի հետևակը հաջողություն գրանցի, խոսում է այն մասին, որ թուրք հրահանգիչների և հրամանատարների այդ աջակցությունը չի ազդում մսաղաց դարձած հետևակի մարտունակության վրա»:

  • Կիսվել: