Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2 ռուս սահմանապահ է զոհվել․ ИА Реалист
Արցախի ու Հայաստանի դեմ Բաքու-թուրքական կլեպտոկրատիայի և միջազգային ահաբեկչության հետ նրանց դաշնակից ուժերի ագրեսիայի հետևանքով զոհվել է երկու ռուս սահմանապահ: Այս մասին հայտնում են Մոսկվայում ИА Реалист - ի աղբյուրները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:15-ի սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: