կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ծառայակիցներին սնունդ հասցնելու ճանապարհին զոհված զինծառայողին հետմահու պարգևատրել են

Ծառայակիցներին սնունդ հասցնելու ճանապարհին զոհված զինծառայողին հետմահու պարգևատրել են

Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված զինծառայող Արամ Քոչարյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Տիգրանի Քոչարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ այդ օրը  սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր: ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ վիրավոր 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։

  • Կիսվել: