շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Թովմասյան» հիմնադրամի շնորհիվ ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կկարողանան թեստավորվել (ֆոտո)

«Թովմասյան» հիմնադրամի շնորհիվ ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կկարողանան թեստավորվել (ֆոտո)

Հակահամաճարակային պայքարի շրջանակում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեծաքանակ թեստեր և նմուշառման պարագաներ է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին, որոնցով 2020 թվականի ամառային զորակոչին ենթակա բոլոր ՀՀ քաղաքացիները կթեստավորվեն։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, հունիսի 17-ին նվիրաբերված պարագաները փոխանցվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը:

Զորակոչիկները թեստավորվելու են կորոնավիրուսային վարակի իմունոֆերմենտային եղանակով ախտորոշման միջոցով, որի նպատակը իմունոգլոբուլինների (հակամարմինների) հայտնաբերումն է։ Ախտորոշման գործընթաց է տևում է մոտ մեկ ժամ։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր խոսքում կարևորել է հիմնադրամի աջակցությունը հատկապես ամառային զորակոչի նախաշեմին։ Օրեր անց կմեկնարկի զինված ուժերի համալրման հերթական գործընթացը, որն այս տարի իրականացվելու է արտակարգ պայմաններում և զինակոչիկները վիճակահանությանը մասնակցելու են նմուշառում անցնելուց հետո։ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հատկացրած հազարավոր թեստերը կօգտագործվեն զինակոչիկների հետազոտման և առողջ զորակոչի ապահովման նպատակով։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն իր հերթին արձանագրել է, որ անցած ամիսների ընթացքում հիմնադրամն իր նախաձեռնության շրջանակում կարողացել է օգնություն ցուցաբերել մի շարք հաստատությունների՝ Գյումրու, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցներին, Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցին: Թովմասյանն ընդգծում է, որ շարունակելու են պայքարել համավարակի դեմ:

«Միասին Մենք Կարող ենք» աննախադեպ ու իր ձևաչափով բացառիկ նախաձեռնությունը սկիզբ առավ մայիսի 2-ին ու ընդամենը մեկ ամսվա ընթացքում նախագծի սահմանները ներառեցին բոլոր մայրցամաքները, նախաձեռնությանը միացան 120ից ավելի հայ և միջազգային մշակույթի գործիչներ:

Նախաձեռնությունը դեռ շարունակվում է, մանրամասները՝  կայքում:

  • Կիսվել: