ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թոքաբորբով հիվանդ զինծառայող չունենք, 6-ը բուժվել են կորոնավիրուսից․ Սահակ Օհանյան

Թոքաբորբով հիվանդ զինծառայող չունենք, 6-ը բուժվել են կորոնավիրուսից․ Սահակ Օհանյան

Այս պահին Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր զինծառայող չկա, թոքաբորբով  և արհեստական չնշառական սարքին միացված զինծառայողներ ևս չկան, մեկուսացվածների ու ինքնամեկուսացվածների քանակը նպատակահարմար չեմ գտնում բարձրաձայնել։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

Օհանյանը հայտնեց, որ ունենք բուժումն ավարտած ու զինծառայութան վերադարձած զինծառայողներ:

Օհանյանը հավելեց, որ այսօր առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ 6 զինծառայող ավարտել է բուժումը և դուրս է գրվել հետագա զինծառայությունը շարունակելու համար:

  • Կիսվել: