ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տոնոյանն անդրադարձել է ԶՈՒ-ում կադրային փոփոխությունների հարցին

Տոնոյանն անդրադարձել է ԶՈՒ-ում կադրային փոփոխությունների հարցին

Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ "Եռաբլուր" զինվորական պանթեոն կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանn անդրադարձավ զինված ուժերում տեղի ունեցող վերադասավորումներին:

Նրա խոսքով՝ ԶՈՒ-ում կադրային փոփոխությունները միտված են որակական բարեփոխումների և պետության ռազմական կարողությունների մեծացմանը:

Նախարարը վստահեցրեց, որ կձեռնարկվեն բոլոր ջանքերը, որպեսզի առաջադրված խնդիրները հասնեն իրենց նպատակին։ Խոսելով առաջնագծում տիրող իրավիճակի մասին ՝ Տոնոյանն ընդգծեց, որ իրավիճակը վերահսկելի է և համեմատաբար կայուն։

  • Կիսվել: