շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թող հայրենի սահմանն անառիկ լինի. Արագածոտնի մարզպետի գրառումը՝ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ

Թող հայրենի սահմանն անառիկ լինի. Արագածոտնի մարզպետի գրառումը՝ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում Հայոց բանակի օրվան նվիրված գրառում է արել՝ ՛՛Հարգանքի տուրք՝ Հայոց բանակի երախտավորների հիշատակին՛՛ վերտառությամբ։

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առիթով այսօր առավոտյան ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, մարզպետարանի և համայնքապետարանների ներկայացուցիչներ ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել մարզկենտրոն Աշտարակի Կոմիտասի անվան պուրակի հուշարձանին, ապա այցելել Եղբայրական գերեզմանատուն, գլուխ խոնարհել հերոսների շիրիմների առաջ։

Բանակի տոնը առաջին հերթին հայոց բանակի երախտավորների՝ հայրենիքի համար նահատակված քաջերի տոնն է, և հոգևոր այրերի մասնակցությամբ ներկաները խնկարկել են արցախյան պատերազմներում զոհված տղաների հիշատակը և աղոթք հնչեցրել առ Աստված։

Թող հայրենի սահմանն անառիկ լինի․․․՛՛:

 

  • Կիսվել: