երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տիրան Խաչատրյանը պնդում է՝ չի ներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Տիրան Խաչատրյանը պնդում է՝ չի ներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը պնդում է՝ չի ներկայանալու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

«Ես այդ հանձնաժողովի նկատմամբ վստահություն չունեմ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Խաչատրյանն անիմաստ է համարում իր մասնակցությունն այդ հանձնաժողովում:

«Եթե այդ հանձնաժողովում հավաքված է մի թիմ, որը շատ բաներում է մեղավոր, չեմ կարծում, թե դուրս կգան ու կբարձրաձայնեն իրենց մեղքը, իրենց չարածը կամ, առավել ևս, հանցագործությունները», - նշեց ԳՇ պետի նախկին տեղակալը:

Նրա գնահատմամբ՝  հանձնաժողովում հավաքվածները մասնագետներ չեն:

«Այդ հանձնաժողովում հավաքված են զինվորական գործից անտեղյակ մարդիկ: Մարդիկ պետք է բանից տեղյակ լինեն, որ իմանաս՝ ինչի մասին ես խոսում», - ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: