հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Հայաստանում դեռ գործակալական ցանցերի հետ ունեցած խնդիրները չենք լուծել». Փաշինյանը խոսեց այլասերվածության մասին

«Հայաստանում դեռ գործակալական ցանցերի հետ ունեցած խնդիրները չենք լուծել». Փաշինյանը խոսեց այլասերվածության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմիններին հորդորեց կանխել ՀՀ ԶՈՒ գործունեությունը խաթարող ցանկացած փորձ:

«Հայաստանի զինված ուժերի գործունեությունը խաթարելու ցանկացած փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի, անկախ մոտիվացիաներից, գործող անձանց էմոցիոնալ վիճակից:

44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, ցավոք, դեպքեր ենք ունեցել, այդ գործերով, լավ է, որ ինտենսիվ քննություն է գնում, և դատական գործեր կան: Որևէ անձի որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել: Անկախ էմոցիոնալ վիճակից, եթե մեկն օրենքի գիծն անցնում է, պետք է իրավապահ համակարգի շատ կոնկրետ, արագ և կոշտ ձևերով զգա: Սա պետական անվտանգության հարց է: Այստեղ չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ»,- ասաց վարչապետը:

Նա խիստ կարևորեց նաև տեղեկատվական անվտանգության ապահովումը:

«Տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ:

Դա, ըստ էության, գործակալական ցանց է ՀՀ-ում:

ԱԱԾ-ն վերջին շրջանում շատ մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով, բայց, կարծում եմ, որ մենք գործակալական ցանցերի հետ մեր խնդիրները դեռևս չենք կարգավորել, պետք է այդ ուղղությամբ շարունակենք հետևողական աշխատանք իրականացնել»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: