կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ

Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ

ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով․ «ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է: 

Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց»:

  • Կիսվել: