շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղում վիրավորված 6 զինծառայողների բուժման ընթացքում դրական տեղաշարժ կա․ ՊՆ

Տեղում վիրավորված 6 զինծառայողների բուժման ընթացքում դրական տեղաշարժ կա․ ՊՆ

Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների բուժման ընթացքում ունենք դրական տեղաշարժ: Այս մասին InfoPort.am-ին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն գնահատվում է ծանր, առաջիկա օրերին պլանավորվում է տեղափոխել բաժանմունք»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին եւ կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

  • Կիսվել: