հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տեղի հատվածում ադրբեջանական կողմի կրակի հետեւանքով վիրավորում ստացած Արթուր Ազրոյանը Մասիս համայնքից է

Տեղի հատվածում ադրբեջանական կողմի կրակի հետեւանքով վիրավորում ստացած Արթուր Ազրոյանը Մասիս համայնքից է

Տեղի հատվածում այսօր Ադրբեջանի ԶՈւ կրակի հետեւանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող՝ Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.) Մասիս համայնքից է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Սիրելի մասիսցիներ, այսօր վիրավորում ստացած Արթուր Ազրոյանը մեր համայնքից է։Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ։

Համայնքապետը տեղեկացրեց, որ այս պահին նրան վիրահատում են։

Առողջություն Արթուրին։

Տերը պահապան»,- գրել է նա:

  • Կիսվել: