կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տեղի է ունեցել Թաթուլ Ղազարյանի և Արմեն Օհանյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

Տեղի է ունեցել Թաթուլ Ղազարյանի և Արմեն Օհանյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սպաներ, հետմահու Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած գնդապետ Թաթուլ Ղազարյանի և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Արմեն Օհանյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։

 

Միջոցառմանը մասնակցել են զոհվածների հարազատները, ծառայակից ընկերները, բարձրաստիճան զինվորականներ,  հոգևորականներ։ Կատարվել է հոգեհանգստյան կարգ, ներկայացվել է զոհված զինվորականների անցած մարտական ուղին և կատարած սխրանքը։

  • Կիսվել: