կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղի է ունեցել ռազմական համալսարանների շրջանավարտների հետագա ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Տեղի է ունեցել ռազմական համալսարանների շրջանավարտների հետագա ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների շրջանավարտների հետագա ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է ռազմական համալսարանների շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն։

 

  • Կիսվել: