կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղի է ունեցել ՊՆ մամուլի քարտուղարի հանդիպումը նախարարության գործունեությունը լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Տեղի է ունեցել ՊՆ մամուլի քարտուղարի հանդիպումը նախարարության գործունեությունը լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Փետրվարի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ մամուլի քարտուղարի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
 
Հանդիպման ընթացքում համառոտ անդրադարձ է կատարվել 2023 թվականին պաշտպանության նախարարության և ԶԼՄ-ների համատեղ աշխատանքի արդյունքներին, քննարկվել են պաշտպանական գերատեսչության և ԶԼՄ-ների համագործակցությանը, ինչպես նաև հավատարմագրման գործընթացին ու 2024 թվականին նախատեսվող միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր։
 
Հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին հանձնվել են հավատարմագրման անվանաքարտերը։

  • Կիսվել: