հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը

Տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը

Մայիսի 13-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:

 

Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:

  • Կիսվել: