ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տեղի է ունեցել Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք»-ի բացումը

Տեղի է ունեցել Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք»-ի բացումը

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք»-ի բացումը, կենտրոնն արդեն ընդունում է իր առաջին հաճախորդներին։

Պատերազմի 300 մասնակից է արդեն հերթագրված կենտրոնի շահառու դառնալու համար։ Շահառուներ կարող են լինել ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները։ Կենտրոնում զինծառայողներին հոգեբանական վերականգնման ծառայություն է մատուցվելու։ Բուժումն անվճար է լինելու։

«Կենտրոնը միտված է միայն հոգեբանական վերականգնմանը, որովհետև թվերը շատ վատն են, և մենք խոսում ենք 12 000 և ավելի հոգեկան խնդիր ունեցող զինվորականների մասին»,- ասել է նախաձեռնության հեղինակ Սուրեն Արենցը։ «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի նախնական ներդրումային գումարը եղել է ընդամենը 250 հազար դրամ։ Այսօր արդեն ավելի քան 230 հազար դոլարի ներդրում է կատարվել կենտրոնում։ «Անվստահություն կար, շատերը չէին հավատում անգամ ընտանիքիս անդամները, բայց ժամանակ չկար, պետք էր գտնել ուղիներ՝ պատերազմի հետևանքով հոգեբանական խնդիրներ ունեցող զինծառայողներին օգնելու համար։ Եվ, ահա, 7 ամիս անց կենտրոնը դարձավ իրականություն»,- նշել է Արենցը։

  • Կիսվել: