երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղեկությունը, որ զինծառայողները ձմեռային համազգեստ չունեն, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակ

Տեղեկությունը, որ զինծառայողները ձմեռային համազգեստ չունեն, իրականությանը չի համապատասխանում. ՊՆ խոսնակ

Զինված ուժերի բոլոր զինծառայողներն ապահովված են ձմեռային համազգեստով, համազգեստի պակաս չկա։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, անդրադառնալով այն հրապարակումներին, թե զինծառայողները ձմեռային համազգեստ չունեն.

«Անձնակազմն ապահովված է ձմեռային համազգեստով, որը ներառում է ձմեռային բաճկոն, ձմեռային անդրավարտիք, ձեռնոց, գլխարկ, տաք կիսագուլպաներ, տաք ներքնաշորեր: Տեղեկությունները, որ զինծառայողները ձմեռային համազգեստ չունեն, չի համապատասխանում իրականությանը։ Եթե նման ահազանգեր են լինում, ինչպես նաև ցանկացած այլ ահազանգ, պաշտպանության նախարարությունը պատշաճ ուսումնասիրում է դրանք»:

  • Կիսվել: