ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թե միապետին ինքնախաբեության տանող այս ոգևորությունը որքան կտևի, ժամանակի հարց է․ Սենոր Հասրաթյան

Թե միապետին ինքնախաբեության տանող այս ոգևորությունը որքան կտևի, ժամանակի հարց է․ Սենոր Հասրաթյան

Սա իմ տեսած երրորդ պատերազմն է Արցախի ազատության համար: Այս մասին իր էջում գրել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին երկուսում, գոնե հանրային հարթակներում, հազվահյուտ եմ նկատել կամ լսել ադրբեջանական ղեկավարների ոգևորությունն ու բարձրագոչ հայտարարությունները: Իսկ, անգամ, եթե եղել են, ապա իսկույն ևեթ դրանց հաջորդել են անհաջողություններ... Անհաջողություններ հակառակորդի ճամբարում: Այդպես էր և՛ Մութալիբովի, և՛ Էլչիբեյի, և՛ հայր Ալիևի դեպքում Արցախյան առաջին պատերազմի տարիներին, այդպես էր նաև 2016-ի ապրիլյանի ժամանակ որդի Ալիևի համար... Հոր և որդու խեղճությունն զգացվում էր ոչ միայն մարտական գործողությունների ընթացքում, այլև՝ բանակցությունների սեղանի շուրջ: Դա պարտվածի խեղճություն էր...

Այսօր, կարծես թե, պատկերը մի քիչ այլ է: Ադրբեջանի գերագույն գլխավոր համարվող նախկին դասալիքը, որ տարիներ շարունակ իր պահվածքով առանձնանում էր որպես համեստ ու խոնարհ աշակերտ, իրեն փորձում է պահել աքլորավայել: Ավելին՝այնքան է ոգևորված կարծեցյալ «հաղթարշավի» շուրջ հյուսած իր իսկ հորինվածքներով, որ արդեն՝ իրեն պատկերացնում է թելադրողի դերում:

Թե միապետին ինքնախաբեության տանող այս ոգևորությունը որքան կտևի, ժամանակի հարց է: Բայց, որ վերջնական արդյունքում նրա որդեգրած ճանապարհն անցնելու է նույն ոլորոններով, որոնցով անցել են իր նախորդները, դա անկասկած է: ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»։

  • Կիսվել: