շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ճանաչեք իմ հերոսին. Եղնիկների Էդոն, նոր էինք նշանադրվել, որոշել էինք ամուսնանալ․ Հասմիկ Ավանեսյան

Ճանաչեք իմ հերոսին. Եղնիկների Էդոն, նոր էինք նշանադրվել, որոշել էինք ամուսնանալ․ Հասմիկ Ավանեսյան

Ճանաչեք իմ հերոսին, գրել է արցախցի Հասմիկ Ավանեսյանը՝ հրապարակելով մարտում զոհված նշանածի լուսանկարը։

«Էդուարդ Դանիելյանն Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող էր։ Եղնիկների Էդոն. սեպտեմբերի 8-ին իր ծննդյան 21-րդ տարեդարձը նշել է դիրքերում`ծառայակից ընկերների հետ։ Սեպտեմբերի 15-ին տուն պետք է վերադառնար։ Բազում նպատակներ ուներ։ Նոր էինք նշանադրվել, որոշել էինք ամուսնանալ և հայրենի գյուղում իրականացնել մեր նվիրական երազանքները։ Էդոն զոհվել է սեպտեմբերի 19-ին`ընկերոջ կյանքը փրկելիս։ Իլյայի մտերիմ ընկերն էր, հիմա նորից միասին են` արդեն երկնքում», - գրել է նա։

  • Կիսվել: