չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է․ Հակոբ Արշակյան

Տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է․ Հակոբ Արշակյան

Հայ-ադրբեջանական սահմանին տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, չնայած մինչ այդ էլ հետաքրքրություն ցուցաբերվել է պաշտոնական այցելությունների և միջազգային ցուցահանդեսների արդյունքում, այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք՝ տավուշյան մարտերի ժամանակ հայկական արտադրության անօդաչու թռչող սարքը իսրայելական հզոր ԱԹՍ էր խոցել։

«Մենք պատրաստվում ենք ավելի ինստիտուցիոնալ կերպով հայկական ռազմարդյունաբերական արտադրանքը թե ստանդարտների, թե վերահսկողության, թե որակի վերահսկողության տեսանկյունից որոշակի գործիքակազմ կիրառել, որից հետո նաև էլ ավելի կակտիվացնենք արտաքին շուկաներ դուրս գալու մեր հնարավորությունների օգտագործման մեխանիզմները», -հայտարարեց նախարարը։

  • Կիսվել: