երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
   Տավուշում սահմանային վերջին դեպքերը առաջին հերթին մեր ԶՈւ-ին տվեցին փայլուն հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշում սահմանային վերջին դեպքերը առաջին հերթին մեր ԶՈւ-ին տվեցին փայլուն հաղթանակ. Արծրուն Հովհաննիսյան

Տավուշի մարզում սահմանային վերջին դեպքերը առաջին հերթին մեր զինված ուժերին տվեցին փայլուն հաղթանակ: Այս մասին այսօրվա ճեպազրույցում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր համաժողովրդական համախմբման, պետական և զինվորական համակարգերի աշխատանքի հղկվածության, կայացման առումներով ունեցանք աճ, բարձրացում: Դա մեր ոգին, մեր կամքն ու վճռականությունն ավելի ամրապնդեց»,-նշեց նա։

Նա նաև ասաց, որ  ՀՀ զինված ուժերը պատրաստ են ՀՀ ողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգություններից։

  • Կիսվել: