Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը: Այս տեղեկությունը primenews.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Դեպքն այսօր կեսօրին է տեղի ունեցել :
Քառասունչորսամյա Չոբանյանը Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է: Նրա ոտքը պայթյունի պատճառով ծնկից ներքև անդամահատել են: