ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՊՆ-ի կողմից պարգևատրվել է

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՊՆ-ի կողմից պարգևատրվել է

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ ՊՆ-ի կողմից պարգեւատրվել է պատվոգրով՝ 2021թ. օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը ներառյալ եռամսյա վարժական հավաքներին պահեստազորայինների եւ տրանսպորտային միջոցների ներգրավման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցելու համար: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։

Պատվոգիրը հանձնել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N1 տարածքային ստորաբաժանման ղեկավար գնդապետ Կամո Հարությունյանը:

  • Կիսվել: