երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում ադրբեջանցիների կողմից չափագրումներ անելու լուրերը կեղծ են․ ՊՆ

Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում ադրբեջանցիների կողմից չափագրումներ անելու լուրերը կեղծ են․ ՊՆ

Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը:
 
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց:
 

  • Կիսվել: