ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում տեղադրվել է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի կիսանդրին

Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում տեղադրվել է 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի կիսանդրին

Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացման արարողությունը։

 

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել զինծառայողի հարազատներն ու ընկերները, զինվորականներ, ՏԻՄ ներկայացուցիչներ։

Դավիթ Շահնազարյանը պատերազմի ընթացքում եղել է բոլոր թեժ կետերում, անձնուրաց մարտնչել թշնամու դեմ, մասնակցել Քարինտակի պաշտպանության համար մղվող մարտերին և հերոսաբար զոհվել է հրադադարից երկու օր առաջ՝ Շուշիի մատույցներում:

Դավիթ Շահնազարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

 

  • Կիսվել: