երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Տավուշեցի հինգ զինծառայողի ընտանիքների հանձնվել է «Մարտական ծառայություն» մեդալը

Տավուշեցի հինգ զինծառայողի ընտանիքների հանձնվել է «Մարտական ծառայություն» մեդալը

Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 5 զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ինչպես հայտնում են ՀՀ Տավուշի մարզպետարանից, մեդալները զինծառայողների ընտանիքներին հանձնել են նրանց հրամանատարները:

Հրամանատարները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին:

  • Կիսվել: