շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Տարոն Սահակյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Տարոն Սահակյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տարոն Ջիվանի Սահակյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու համար:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում:

Սահակյանը զոհվել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Նա, չցանկանալով հենակետը հանձնել, պայթեցրել է նռնակը՝ մի շարք ադրբեջանցիների ևս ոչնչացնելով: Նոյեմբերի 17-ին գեներալ Մուրադովը Բաքվից տեղափոխել է նրա դին:

 

  • Կիսվել: