ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած 10 զինծառայող այժմ բուժում է ստանում, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած 10 զինծառայող այժմ բուժում է ստանում, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Այս մասին ֆեյսբուքյանիր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։ Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»,- գրել է նա։

  • Կիսվել: